ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Մեհմեդ Թալեաթ փաշայի անունով կոչելու մասին Թուրքիայի խորհրդարանում ներկայացված օրինագծին: «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի Հանրապետությունը հաշվի է առնում Թուրքիայի Հանրապետության կառավարության պաշտոնական դիրքորոշումներն ու որոշումները»,- նշված է ԱԳՆ-ի արձագանքում։               
 

Իրանը բալիստիկ հրթիռներ է արձակել

Իրանը բալիստիկ հրթիռներ է արձակել
16.01.2021 | 21:27

ԻԻՀ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմա-տիեզերական ուժերը զորավարժությունների շրջանակում բալիստիկ հրթիռներով թիրախներ են խոցել Հնդկական օվկիանոսի հյուսիսային մասում՝ հայտնում է «Թասնիմը»:

«Շաբաթ օրը առավոտյան, ռազմախաղի եզրափակիչ փուլի շրջանակներում, արձակվել են տարբեր տեսակի հեռահար բալիստիկ հրթիռներ, որպեսզի խոցեն պայմանական հակառակորդի ռազմանավերը, որոնք գտնվում են 1800 կմ հեռավորության վրա»,- ասված է հաղորդագրությունում: «Մեծ մարգարե 15» անվանումը կրող զորավարժություններն ամենամյա են, որոնք իրենց մեջ ներառում են նաև հրթիռներով և ԱԹՍ-ներով տարբեր օպերացիաներ:

Դիտվել է՝ 8207

Մեկնաբանություններ